Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուռուցքաբանություն

Արգանդի վզիկի քաղցկեղի առաջին նշանները. oncology.am

Արգանդի վզիկի քաղցկեղի առաջին նշանները. oncology.am

Արգանդի վզիկի քաղցկեղն ախտորոշվում է կնոջ արգանդի ստորին նեղ հատվածում: Վզիկը գլանաձև մկանային շերտ է, որն արգանդի ստորին հատվածը միացնում է հեշտոցի հետ՝ այդպիսով առաջացնելով ծննդաբերական խողովակը: Արգանդի վզիկի քաղցկեղը հիմնականում դանդաղ է զարգանում:

Մի քանի տարիների ընթացքում արգանդի վզիկի մակերեսի բջիջները նորմալ վիճակից անցնում են անոմալ վիճակի:

Սկզբնական շրջանում հյուսվածքներում տեղի ունեցող փոփոխությունները պարզապես նորմալ չեն, սակայն նաև քաղցկեղային չեն: Բժիշկները ենթադրում են, որ այդ ախտաբանական փոփոխություններից որոշները կարող են քաղցկեղ առաջացնող դանդաղ և աստիճանաբար տեղի ունեցող փոփոխությունների առաջին քայլ լինել: Որոշ ախտաբանական փոփոխություններ անհետանում են առանց բուժման, սակայն այլ նախաքաղցկեղային վիճակներն ուշադրության և վերահսկման կարիք ունեն, քանի որ կարևորվում է քաղցկեղի զարգացման կանխումը: Հիվանդության այս փուլը կոչվում է «դիսպլազիա»:

Հաճախ նախաքաղցկեղային հյուսվածքները կարող են հեռացվել կամ ոչնչացվել՝ առանց առողջ հյուսվածքները վնասելու, սակայն, որոշ դեպքերում, միայն արգանդի հեռացումն է (հիստերէկտոմիա) օգնում կանխել քաղցկեղային բջիջների տարածումը: Արգանդի վզիկի չարորակ ուռուցքները լինում են երկու տեսակ՝տափակ բջջային քաղցկեղ, որը կազմում է բոլոր դեպքերի մոտ 85-90%-ը և 10-15%-ը կազմող ադենոկարցինոմաները, որոնք առաջանում են գլանաձև էպիթելից: Արգանդի վզիկի քաղցկեղը կարող է ախտանիշներ չունենալ: Սա հատկապես արդիական է հիվանդության վաղ շրջաններում, երբ քաղցկեղն ավելի լավ է ենթարկվում բուժման: Այսպիսով, կանանց համար չափազանց կարևոր է մինչև արգանդի վզիկի քաղցկեղի առաջին նշանների ի հայտ գալը Պապանիկոլաուի ստուգիչ թեստ հանձնելը՝ բջիջներում վաղ նախաքաղցկեղային փոփոխությունների հայտնաբերման նպատակով:

Պապանիկոլաուի թեստն անհրաժեշտ է իրականացնել քաղցկեղն ամենավաղ շրջանում հայտնաբերելու համար՝ սկսած 18 տարեկանից: Տարեց կանայք պետք է շարունակեն Պապանիկոլաուի քսուկի հետազոտությունը, քանի որ արգանդի վզիկի քաղցկեղից մահացության ամենամեծ տոկոսը գրանցվում է 65 և ավելի տարիք ունեցող կանանց մոտ: Արգանդի վզիկի քաղցկեղի առաջին նշանները մադու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ) կլինիկական արտահայտությամբ են, որը արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման գլխավոր սադրիչն է: Հիվանդները հաճախ չգիտեն, որ իրենք վարակված են ՄՊՎ-ով: Մարդու պապիլոմայի վիրուսի որոշ տեսակներով վարակումը, մասնավորապես, սեռական գորտնուկների առաջացմանը նպաստող տեսակները, զգալիորեն մեծացնում են արգանդի վզիկի չարորակ ուռուցքների առաջացման հավանականությունը:

Սակայն ՄՊՎ-ի ոչ բոլոր տեսակներն են բերում արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման, և արգանդի վզիկի քաղցկեղով տառապող ոչ բոլոր կանայք են վարակված ՄՊՎ-ով: Այն աղջիկները, ովքեր սկսել են սեռական կյանքով ապրել վաղ տարիքից (մինչև 18 տարեկան) կամ ունեցել են մի քանի սեռական զուգընկերներ, գտնվում են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոն ՄՊՎ-ով վարակման բարձր ռիսկի խմբում: Ծխող կանայք նույնպես գտնվում են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի խմբում: Ծխախոտի ծուխն իր կազմում ունի ուռուցքածին նյութեր, որոնք վնասում են օրգանիզմի շատ հյուսվածքներ:

 

Նույնիսկ այն չծխող կանայք, ովքեր կանոնավոր ներշնչում են ծխախոտի ծուխը, կարող են ունենալ արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման ավելի մեծ ռիսկ: Իմունային համակարգի ֆունկցիայի խանգարմամբ աղջիկները նույնպես գտնվում են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի խմբում:

Եթե օրգանիզմի պաշտպանական համակարգը թուլացած է, ապա այն ավելի պակաս ունակ է օրգանիզմում անոմալ բջիջներ հայտնաբերելու և ոչնչացնելու, այդ թվում` քաղցկեղային: Իմունային համակարգն ընճնող դեղեր ընդունող կանայք, օրինակ, օրգանի փոխպատվաստման վիրահատությունից հետո, գտնվում են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի խմբում:

 

ՁԻԱՀ առաջացնող վիրուսով վարակվածները նույնպես հակված են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացմանը: Այսինքն, ում սննդակարգում պակասում են մրգերն ու բանջարեղենները, նույնպես ունեն քաղցկեղի տարբեր տեսակներով հիվանդանալու մեծ հավանականություն: Արգանդի վզիկի չարորակ ուռուցքի տարածման ռիսկը տարիների ընթացքում մեծանում է, քանի որ ուռուցքի կրիտիկական չափերի հասնելու համար, սովորաբար, տարիներ են պահանջվում: Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի 25%-ը և մահերի 40%-ը վրա է հասնում 65 և ավելի տարիք ունեցող կանանց մոտ: Գինեկոլոգիական զննման ժամանակ արգանդի վզիկի հետ կապված խնդիրների հայտնաբերման կամ Պապանիկոլաուի թեստով անոմալ բջիջների ախորոշման դեպքում պետք է անմիջապես բիոպսիա իրականացնել: Այլ ախտորոշիչ թեստեր են համարվում կոլպոսկոպիան, ՄՊՎ թեստը, արգանդի վզիկի կոնուսաձև հյուսվածքահատումը, փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտությունն ու ռենտգենագրությունը:

 

Յուրաքանչյուր կին պետք է յուրաքանչյուր տարի այցելի գինեկոլոգին՝ պլանային զննման նպատակով:

Հեղինակ. Օլգա Ֆիլատովա

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am
Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...

Միզային համակարգ
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Ախտորոշում Գենետիկա
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com

Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Բժշկի ընդունարանում
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Բժշկի ընդունարանում
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com

Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...

Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները


Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...

Նյարդաբանություն
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com

Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...

Բժշկի ընդունարանում
Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան. nairimed.com
Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան. nairimed.com

Արգանդի վզիկի քաղցկեղն ուռուցքային այն սակավաթիվ հիվանդություններից է, որի դեպքում պատճառը հայտնի է. գրեթե 80% դեպքերում դա մարդու պապիլոմավիրուսն է, որը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում


Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...

Նյարդաբանություն
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com

Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...

Ախտորոշում
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com

Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...

Ներզատաբանություն
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Մամոգրաֆիան կրծքագեղձերի ռենտգեն հետազոտություն է՝ ցածր ճառագայթային չափաբաժնով...

Ախտորոշում
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com

Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...

Ախտորոշում
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com

Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ